ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ
5-հազարամյա քաղաքակրթություն ունեցող Հայաստանը մարդկության
բնօրրաններից մեկն է: Հնդեվրոպացի հայերը կերտել են յուրօրինակ բարձր մշակույթ:
Առաջին պետականությունները կազմավորվել են դեռեւս Ք. ա. III-հազարամյակի
սկզբներին`
լինելով Շումերի, Աքքադի եւ Հին Եգիպտոսի ժամանակակիցը: Հնագույն պատկերացումներում
Հայաստանը նկատվել է որպես ՙՍրբազան լեռնաշխարհ՚: Ըստ Աստվածաշնչի հիշանակութունների
մարդկությունը արարվել է հենց այստեղ` Եփրատի եւ Տիգրիսի սկզբնավորման երկիր-դրախտավայրում:
Այստեղ է նաեւ տապանակիր լեռը ` Արարատը: Հայաստանը հին աշխարհի համար հանդիսացել
է նյութական, մարդկային գաղափարական ռեսուրսների մատակարար: Այստեղ են արարվել
մարդկությանը առաջ մղած մի շարք գյուտեր: Հայկական լեռնաշխարհը համարվում
է նաեւ հնդեվրոպացի ժողովուրդների նախահայրենիքը: Հայերը հնագույն գիր ունեցող
ժողովրդների շարքում են: Ըստ ավանդության հայոց անվանադիր նախահայր Հայկը
Նոյի Հաբեթ որդու ժառանգներից էր: Համահայաստանյան առաջին պետությունը կազմավորվել
է Ք. ա. IX-րդ դարում եւ մինչեւ Ք. IV դարի վերջերը Հայաստանը եղել է Հին
աշխարհի ուժեղագույն երեք պետությունների շարքում` երկու անգամ հասնելով
նաեւ տարաշածրջանային գերիշխանության: Մեծ Հայքը ընդգրկում էր ավելի քան
300 հազ. քառ. կմ տարածք` արեւմուտքում հասնելով մինչեւ Փոքր Ասիա, հարավում
ընդգրկելով Հյուսիսային Միջագետքը, հյուսիսում հասնելով գրեթե Սեւ ծով, արեւելքում`մինչեւ
Կասպից ծով: Փոքր Ասիայի արեւելքում իր ուրույն պատմությունն էր կերտում
նաեւ հայկական մեկ այլ պետականություն, աղբյուրներից հայտնի Փոքր Հայք անունով:
301 թ. Հայաստանը առաջինն էր, որ Քրիստոնեությունը ընդունեց, որպես պետական
կրոն: 387 թ. Հռոմը եւ Պարսկաստանը Հայաստանը բաժանեցին միմյանց միջեւ: 428
թ. վերացվեց հայկական պետականությունը: 450 տարվա մաքառումից հետո, 885 թ.
Հայաստանը կրկին վերագտավ իր անկախությունը, որը, սակայն, ոչնչացվեց 1045
թ. Բյուզանդիայի կողմից: 11-րդ դարի վերջերին. Կիլիկիայում ձեւավորվեց Հայկական
մի իշխանապետություն, որի տիրակալներից Լեւոնը 1198 թ. օծվեց թագավոր: Կիլիկիայի
հայկական թագավորությունը եվրոպական տիպի պետություն էր, հարուստ մշակույթով
եւ ավանդույթներով: Այն գոյատեւեց է մինչեւ 1375 թ.: Հայությունը գրեթե 8.5
հարուրամյակ թուրքական, պարսկական, հետո նաեւ ռուսական կայսրությունների
կազմում էր: 1918 թ. կազմավորվեց հայոց առաջին հանրապետությունը, որը 1920
թ. վերածվեց Խորհրդային Հայաստանի: 1991 թ. Հայաստանը վերականգնեց իր ինքնուրույնությունը`
կերտելով 3-րդ հանրապետությունը: Նույն թվականին իր անկախությունը հռչակեց
նաեւ հայկական մեկ այլ պետություն` Ղարաբաղը: Հայերը երկրագնդի այն եզակի
ազգն են, որ ապրել են մեծագույն փառք, օտար երկարամյա լուծ, ցեղասպանություն
եւ վերածնունդ` չկորցնելով ինքնությունը, հպարտությունը, արարելու ուժը եւ
փառավոր ապագայի ձգտումը:
Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի միայն
1/10 մասը
ՍՅՈՒՆԻՔ
Սյունիքը Հայաստանի հնագույն մարզերից է: Մարդկությունը այստեղ անընդհատ
բնակվել է քարեդարյա ժամանակաշրջանից: Միջնադարում Սյունյաց նախարարները
ունեցել են ամենամեծ զորքը, կերտել նաեւ պետականություն(X - XII դդ.): Սյունիք
աշխարհը պահպանել է իր կիսաանկախ վիճակը մինչեւ նոր շրջան, XIX դ. սկզբներին
ընդգրկվել Ռուսական կայսրության կազմում, իսկ 1920-21 թթ. հերոսաբար կանգնել
բոլշեւիկյան նվաճողներին դեմ:
Սյունիքը իր անունը ժառանգել է հայոց հնագույն արեւի աստված
Սիվինից: Ըստ ավանդության Սյունիք-Սիսիականը, ինչպես նաեւ Սիսիան քաղաքը,
կրում է Հայկ նահապետի ծոռ Սիսակի անունը: Մարզը հնում ընդգրկել է նաեւ այսօրվա
Հայաստանի Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերը` հարակից այլ տարածքներով: Այսօր
մարզի կենտրոնը Կապան քաղաքն է: Մարզի խոշոր մյուս քաղաքներն են Սիսիանը,
Գորիսը, Մեղրին, Քաջարանը: Սյունիքը աչքի է ընկնում իր լեռնային մեղմ եւ
բարեխառն լեռնային կլիմայով, մաքուր օդով, վճիտ սառնորակ աղբյուրներով, գետերով
ու լճերով, բնական գողտրիկ անկյուններով, հանգսյան գոտիներով, պատմամշակութային
հուշարձաններով եւ կենտրոններով: Այսօր մարզը թեւակոխել է իր զարգացման նորագույն
շրջանը` պահպանելով ավանդական մշակույթի ինքնատիպությունն ու դիմագիծը:
ՍԻՍԻԱՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը, համանուն քաղաքով,
նախկին Խորհրդային Հայաստանի ամենամեծ շրջանն էր (1719 մ2): Սիսիան քաղաքը
Երեւանից գտնվում է մոտ 217 կմ հեռավորության վրա, Երեւան-Ղարաբաղ, Երեւան-Իրան
ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից
1600մ բարձրության վրա: Հունվարի միջին ջերմաստիճանը -5 C է, հուլիսինըª
17,90 C: Սիսիան քաղաքը վաղ միջնադարում կրել է Սյունի, իսկ 1935-1940 թթ.ª
Սիսավան անունները: Սիսիանը, որպես պատմաաշխարհագրական տարածք, մշտապես մտել
է Մեծ Հայքի Սյունիք կամ Սիսական աշխարհի մեջ եւ ի սկզբանե եղել է նրա նահապետների
ու իշխանական տների գահանիստը, միաժամանակ վարչաքաղաքական ու կրոնական կենտրոնը:
Այսօրվա Սիսիանի տարածաշրջանը հիմնականում զբաղեցնում է պատմական Սյունիքի
Ծղուկ գավառի տարածքը: Գրավոր աղբյուրներում Ծղուկ գավառը առաջին անգամ հիշատակվում
է Ք. ա. VIII դ.: Ըստ ավանդության Սիսական-Սյունիքը հայոց նախահայր Հայկ
ծոռ Սիսակի տիրույթն էր եւ դրա համար էլ կրում էր նրա անունը: Հեթանոսական
շրջանում Սիսականը եղել է արեւապաշտության կարեւորագույն կենտրոն: ՙՍյունիք՚
անունը սերվում է բիայնական (ուրարտական) Արեւի աստված Սիվինի-Շիվինիի անունից,
իսկ Սիսական-Սիսիանը, հավանաբար, սերվում է շումերական sisi, sisu-ից (ՙձի՚),
որը հնում արեւապաշտության խորհրդանիշներից է: Սիսիանի վաղագույն հուշարձանները
թվագրվում են քարեդարյա ժամանակաշրջանով: Մինչքրիստոնեական շրջանի հուշարձաններից
առավել հանրահայտ եւ արժեքավոր են Ուխտասարի ժայռապատկերները (Ք.ա. 5-2-րդ
հազ.) Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը (Ք.ա. 3-1-ին հազ.), Ույծի մեգալիթյան
բնակատեղին (Ք.ա. 3-1-ին հազ). կան բազմաթիվ ուսումնասիրված եւ չուսումնասիրված
դամբարաններ, ամրոցներ ու սրբատեղիներ: Սիսիանից հայտնաբերվել են Արգիշտի
II-ի (Ք. ա. VIII դ.) սեպագիր արձանագրությունը, Արտաշեսյան սահմանաքարերից
մեկը(Ք. ա. II դ.), բազմաթիվ գանձեր: Քրիստոնեական պատմաճարտարապետական հուշարձաններից
հանրահայտ են Թանահատի վանքը (4-5-րդ դդ.), Սյունի վանքը (6-7-րդ. դդ.),
Աղիտուի հուշակոթողը (6-7-րդ դդ.), Որոտնավանքը(հիշատակվում է IV-րդ. դարից),
Որոտնաբերդը (հիշատակվում է V-րդ դարից), բազմաթիվ այլ շինություններ: Սիսիանի
տարածաշրջանը ճանաչված է նաեւ իր գեղատեսիլ վայրերով, որոնց մեջ առանձնանում
են Շաքեի ջրվեժը, Որոտանի կիրճը, լեռնային լճերն ու ջրամբարները: Սիսիանը
ունի մշակութային գործող օջախներ, որոնցում ներկայացված են Սիսիանի եւ Սյունիքի
ինչպես պատմական ժառանգությունը, այնպես էլ ներկա մշակույթը: Սիսիանի Ն.Ադոնցի
անվան պատմության պետական թանգարանը աչքի է ընկնում իր պատմահնագիտական եւ
ազգագրական հարուստ ցուցանմուշներով, ինչպես նաեւ Քարադարանովª քարե կոթողների
հարուստ հավաքածուով: Գործում է նաեւ ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղը,
Գեղարվեստի դպրոցը, որոնցում կարելի է ծանոթանալ ինչպես հայ նշանավոր նկարիչների,
քանդակագործների, այնպես էլ տեղացի արվեստագետների աշխատանքներին: Քաղաքում
գործում են հանգստի համար հարմարավետ բազմաթիվ վայրեր:
ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԸ
ՈւԽՏԱՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ
Ուխտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ
25 կմ հյուսիս, Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական մասում, Սեւ եւ Ալ լճերի
միջեւ ընկած տարածքում, ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա:
Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանց է եւ հասանելի միայն հունիս-սեպտեմբեր
ամիսներին:
Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները
մոտավոր թվագրվում են Ք.ա. 5-2-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած
1000-ից ավելի որձաքարերի վրա: Պատկերում են մարդկանցª հիմնականում որսի,
աշախտանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի եւ ընտանի կենդանիների,
երկնային լուսատուների, կոսմիկական այլ մտահաղացումներ, քիչ չեն նաեւ անբացատրելի
գծանկարներն ու ուրվագծերը: Ժայռապատկերները գրի նախատիպն են, որոնք ամբողջական
իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով եւ
հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն
ու կարողությունները: Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության
հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի
բարձրարժեքությունն ու ակունքները: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:
Անցյալ 4-5 տարիների ընթացքում այս դժվարհասանելի վայր են այցելել բազմաթիվ
զբոսաշրջիկներ, որոնց հիացրել է ոչ միայն ժայռապատկերների արխաիկությունը,
այլ նաեւ շրջակա գեղատեսիլ միջավայրը, սառնորակ վճիտ լճակները:
ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ
(հայկական Սթոունհենջ)
Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը, որ
հայտնի է նաեւ ՙՀայկական Սթոունհենջ՚ անունով, գտնվում է Սիսիան քաղաքից
3 կմ հյուսիս: Այն իր տեսակի մեջ լինելով առանձնահատուկ եւ եզակի, դեռեւս
լիարժեք ուսումնասիրված չէ:
Հուշարանը որոշակի դասավորությամբ, ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի
մի համալիր է, տեղավորված երեք հեկտարից ավել տարածության վրա: Այն ծովի
մակարդակից բարձր է 1770 կմ: Հուշարձանի բոլոր քարերը բազալտից են եւ նրանց
մի մասի վրա կան անցքեր: Գիտական շրջանակներում այս հնամենի կառույցի վերաբերյալ
առկա բազմակարծությունը շրջագծվում է երկու հիմնական տեսակետների շուրջ:
Առաջին վարկածն այն է, որ կանգնեցված քարերը մենհիրներ են, կենտրոնական ձվաձեւ
կառույցըª կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերը ունեն տեխնիկական նշանակություն
: Երկրորդ տեսակետն այն է, որ Զորաց քարերը իրենից ներկայացնում է հնագույն
աստղադիտարանª նախատեսված երկանային լուսատուների շարժը դիտելու եւ ժամանակը
չափելու համար, իսկ քարերի վրա բացված անցքերը նախատեսված են տարբեր բարձրություններից,
որոշակի կետերից երկնային լուսատուների շարժմանը եւ դիրքին հետեւելու համար:
Այս ամենից ելնելով, Զորաց քարերը համադրվել է անգլիական Սթոունհենջի, ֆրանսիական
Կառնակի, հոլանդական Նյու րեջի հետ, որոնց եւս
վերագրվում է Արեւի պաշտամունքային կենտրոն եւ աստղադիտարան լինելու հանգամանքը:
Հնագետները, հիմնվելով հնագիտության տվյալների վրա, գտնում են, որ Զորաց
քարերը կառուցվել է Ք.ա. 3-2-րդ հազ. սահմանագլխինª վաղ բրոնզից միջին բրոնզին
անցումային ժամանակաշրջանում եւ հարատեւել մինչեւ Ք. ա. 1-ին հազ. կեսերը:
Որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրաª գտնում են, որ
հուշարձանը 6000, կամ 8000 տարեկան է, այսինքն թվագրվում է Ք.ա. 4-6-րդ.
հազարամյակներով:
Զորաց քարերը վաղուց զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է, ինչը պայմանավորված
է ինչպես նրա պատմամշակութային բարձր արժեքով, այնպես էլ հարմար աշխարհագրական
դիրքով. հուշարձանը գտնվում է Երեւան-Իրան, Երեւան-Լեռնային Ղարաբաղ մայրուղու
Սիսիանի հատվածում, մայրուղուց 300-400 մետր հեռավորության վրա: Հուշարձանի
մերձակայքը աչքի է ընկնում նաեւ գեղատեսիլ բնական պայմաններով:
ՈՒՅԾԻ ՄԵԳԱԼԻԹՅԱՆ ԲՆԱԿԱՏԵՂԻ
Գտնվում
է Սիսիան քաղաքի արեւելյան սահմանների շարունակության վրա, Սյունի բերդի
դիմաց, Որոտանի կիրճի աջակողմյան բարձրադիր հարթակինª Ույծ գյուղի հարեւանությամբ:
Այս զարմանահրաշ հուշարձանը գրեթե ուսումնասիրված չէ, մասնակի դիտումները
եւ չափագրական աշխատանքները հանգեցրել են նախնական այն եզրակացություններին,
որ Ույծի մատույցներից մինչեւ Աղիտու գյուղի շրջակայքը (մոտ 2-կմ) ընկած
տարածության վրա հնագույն հսկա քաղաք է եղել, որը անընդհատ գոյատեւել է Ք.ա.
3-րդ հազարամյակից մինչեւ 1-ին հազարամյակի կեսերը:
Պահպանվել են բազմաթիվ կիկլոպյան շինությունների հետքեր, դոլմեններ, կրոմլեխներ,
ցցապարիսպներª նման Զորաց քարերի ցից քարերին: Այս հուշարձանը իր չափերով
գերազանցում է մինչ այսօր հայտնի նույն ժամանակաշրջանին վերաբերող ոչ միայն
Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի հուշարձաններին: ԵՎ դա խոսում է Սյունիքում
հնագույն հզոր պետական կազմավորման գոյության մասին: Տեղացիները այս տեղավայրը
անվանում են Սանգյառ` Քարաբերդ:
ՀՈՎՎԻ ՔԱՐ
Հուշարձանը գտնվում է Սիսիանից 6 կմ հարավ գտնվող Բռնակոթ գյուղի մերձակայքում:
Այն շրջանաձեւ դասավորված ցցաքարերից մենհիրների կառուցված մենհիր է: Կենտորանական
մասում գավանաբար զոհասեղան է: Հուշարձանը ուսումնասիրված չէ, սակայն ակնհայտորեն
այն մեգալիթյան կառույց է` Զորաց քարերի, Քարաբերդի կառույցների նմանությամբ:
Նմանատիպ կրոմլեխներ հանդիպում են նաեւ Սիսիանի դամբարանադաշտում: Այս կարգի
հուշարձաններ սփռված են Արմտյան Եվրոպայում` գրեթե 900 հատ:
ՍՅՈւՆԻ ՎԱՆՔ

Գտնվում է Սիսիան քաղաքում, նրա հյուսիս արեւմտյան մասում, մի բարձրադիր
հարթութայան վրա: Կոչվում է նաեւ Սուրբ Գրիգոր տաճար, Սուրբ Հովհաննես եկեղեցի,
Սիսավան:
Ըստ ընդունված կարծիքի, հայ ճարտարապետության այդ հիանալի կոթողը կառուցվել
է 7-րդ դարի վերջինª Սյունյաց իշխան Կոհազատի կողմիցª նահանգի հոգեւոր առաջնորդ
Հովսեփ Ա-ի (663-682) եւ վանական Թեոդորոսի օժանդակությամբ: Սակայն Սյունյաց
տան պատմիչ Ստ. Օրբելյանի վկայություններից ակնհայտորեն երեւում է, որ Սյունի
վանքը, որ Տաթեւից եւ Թանահատից հետո 3-րդն էր, կառուցել է մեծ բարեպաշտուհի
Սյունյաց տիկին Վարազդուխտըª սուրբ Լուսավորչի անունով, հայոց թվականությունից
առաջ՚: Դա նշանակում է, որ վանքը պետք է կառուցված լինի մոտ 520-530 թթ.
ընթացքում: Սյունի վանքը, ինչպես Հայաստանի հնագույն վանքերի մեծամասնությունը,
կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա եւ դա փաստվում է նրա անունով
(Սյունիª ՙլույս, արեւ՚), շրջակայքի Ք.ա. 3-1-ին հազ. թվագրվող դամբարանադաշտով,
որը ձգվում է մինչեւ Զորաց քարեր, ինչպես նաեւ կից Ծակ քարի կիկլոպյան բերդատեղիով:
Ըստ Ստ. Օրբելյանի, վանքի առջեւի հրապարակում գտնվել է Սյունյաց իշխանների
ապարանքն ու արքունական տունը: Հավանաբար հին Սյունի (Արեւային) հեթանոսական
տաճարի տեղում 6-րդ դարի առաջին կեսին կառուցվել է եկեղեցիª սբ. րիգոր Լուսավորրչի
անունով, 7-րդ դարի վերջերին այն, վերակառուցվելով, ավելի ուշ ստացել է սբ.
Հովհաննես անունը:
Սյունի վանքը կառուցված է բազալտից, եռաստիճան որմնախարիսխի վրա: Ըստ իր
հատակագծային լուծման, այն պատկանում է Ավան-Հռիփսիմե տիպի եկեղեցիներին
եւ աչքի է ընկնում իր արխայիկ կերտվածքով:
Այն ներքուստ քառաբսիդ հորինվածք է, որտեղ գմբեթատակ տարածության չորս անկյուններում
տեղավորված բոլորաձեւ հետնախորշ անցումները մուտք են հանդիսանում դեպի տաճարի
չորս անկյուններում տեղավորված քառակուսի սենյակները: Եկեղեցու մուտքերը
երկուսն ենª հարավից եւ արեւմուտքից: Վանքի գմբեթի հիմնատակի փոքր տրոմպների
շարքում զետեղված են Կոհազատ իշխանի, Հովսեփ Ա.-ի եւ Թեոդորոս վանականի քանդակներըª
համապատասխան մակագրություններով: Տաճարի պատերին առկա են քարտաշ վարպետների
բազմաթիվ նշանագրեր. կան արձանագրություններ, բազմաթիվ զարդաքանդակներ եւ
դիմաքանդակներ: Վանքի շրջակայքում սփռված են բազմաթիվ խաչքարեր, հնամենի
կառույցների հետքեր:
Սյունի վանքը հիմնական վերանորոգման է ենթարկվել 1959-61 թթ., շրջապատը հողաշերտից
ազատվել եւ սալապատվել է 1980-88 թթ.: Այժմ եկեղեցու արեւելյան մասում Արցախյան
պատերազմում զոհված սիսիանցիների պանթեոնն է: Եկեղեցին մշտապես գործել է
սկսել 1979 թվականից:
ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արեւելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի
վրա, Սիսիան-Շամբ խճուղու աջ կողմում, Վաղատնի գյուղից հարավ:
Այս խոշոր վանական համալիրը Ստ. Օրբելյանը նշում է Տաթեւից, Թանահատից, Սյունիվանքից
եւ Կնեվանքից հետո:
Որոտնավանքը հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից,
որը ագիկ Ա. Բագրեւատունու կնոջª Կատրամիդեի տատն էր, Սյունյաց թագավորներ
Վասակ Ա.-ի մայրը եւ Սմբատ Ա.-ի կինը:Նախկինում Որոտնավանքի տեղում եղել
է քրիստոնեական աղոթատեղի սբ. րիգոր Լուսավորչի անունով: 1000 թ. Շահանդուխտը
ՙհրամանաւ թագաւորին Սմպատայ՚ այստեղ կառուցում է եկեղեցիª սբ. Նախավկա Ստեփանոսի
անունով, ապա 1006 թ. Սեւադանª Վասակ րագավորի եղբայրը, կառուցում է սբ.
Կարապետ եկեղեցին եւ նրա գավիթը:
Շահանդուխտը վանքի շրջակայքում շինում է նաեւ աղոթարան, ինչպես նաեւ արհեստանոցներ,
պահեստներ եւ վանքը շրջափակում պարսպով: Վանքի բակումª Տաթեւի օրինակով,
կանգնեցվում է սյուն, որը նշանակում է, որ այս վանքում ձեռնադրվել են եկեղեցականներ,
օծվել են իշխաններ եւ այլն:
1104 թ. Որոտնավանքը ավերվում է սելջուկների կողմից եւ հետագայում զարթոնք
ապրում Օրբելյանների ժամանակ: Վանքի քարերին պահպանվել են այդ իշխանական
տան ներկայացուցիչների թողած արձանագրությունները (14-րդ դար): Որոտնավանքում
գիտական եւ եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ
փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388թթ.): Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի
եւ Տաթեւի միջեւª հիմնադրելով Տաթեւի համալսարանը: Լենկ-Թեմուրի արշավանքների
ընթացքում վանքը կրկին ավերվել էª հետագայում շրջապատվելով թուրքաբնակ գյուղերով:
19-րդ դարավերջին Որոտնավանքը գտնվում էր խղճուկ վիճակում: 1931 թ. երկրաշարժը
հիմնովին ավերում է այդ գեղեցիկ համալիրը, եւ միայն 1980 թ. սկսվում են Որոտնավանքի
հիմնական վերականգնողական աշխատանքները, որոնք մինչեւ այժմ չեն ավարտվել:
ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ
Հնամենի այս վանքը գտնվում է Սիսիան քաղաքից 17 կմ հարավ-
արեւմուտք: Կոչվել է
նաեւ Կարմիր վանք` կարմիր քարից կաուցված լինելու պատճառով: Վանքը կառուցվել
է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին:
5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար` զարդարված գեղեցիկ
շուշան ծաղիկների քանդակներով: Տաճարի արեւելյան կողմում է գտնվում սյունասրահը:
Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը: 1973 թ. այստեղ հայտնաբերվել
է հայոց արքա Արգիշտի II-ի(Ք. ա. VIII դ.) սեպագիր արձանագրությունը, որտեղ
առաջին անգամ գրավոր վկայվում է Սյունիքի Ծղուկ գավառը. այն գրեթե համնկնում
է ներկայիս Սիսիանի տարածաշրջանին: Թանահատի վանքը գործել է մինչեւ ուշ միջնադար,
այժմ կիսավեր վիճակում է եւ նախատեսվում են վարականգնողական աշխատանքներ:
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան Տանթեւի
վանական համալիրը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթեւ գյուղի մոտ:
8-րդ դարի վերջերից այն դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906
թ. կաուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին
դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ. Տաթեւի վանքում
գործել է Տաթեւի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության
դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից
ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264
գյուղ: Այստեղ է գտնվոմ հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթեւացու
դամբարանը: Տաթեւը հանրահայտ է նաեւ իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը
հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 17-րդ եւ 20-րդ
դարի 20 ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական կռիվների կարեւորագույն
հենակետ: Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ եւ ավանդույթներ:
20-րդ դարի վերջերին վանքի տարածքում եւ շրջակայքում իրականացվել են շինարարական
եւ վերականգնողոկան աշխատանքներ: Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված
է եւ Սյունյաց թեմի հոգեւոր կենտրոնն է:
ԱՂԻՏՈՒԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ
Աղիտուն Սյունիքի հնագույն եւ նշանավոր բնակավայրերից է:
Գտնվում է Սիսիանից 7 կմ արեւելք, Որոտանի ձախափնյա շրջանաձեւ բարձրավանդակի
վրա: Վաղ միջնադարում Աղիտուն իր քաղաքական, կրոնական, ռազմական ու տնտեսական
ազդեցությամբ եղել է Սյունիքի առաջին
բնակավայրերից մեկը: Աղիտուն հայտնի է իր հռչակավոր կոթող-մահարձանով, որը
կառուցվել է 6 կամ 7-րդ դարերում: Հուշարձանը եռահարկ կառույց է: Դամբարանի
վրա վեր են խոյանում երկու ուղղանկյուն մույթեր, իսկ կենտրոնի ութանիստ սյունը
ավարտվում է ոլորազարդ խոյակով: Սրանց վրա բարձրանում էª սուրբ երրորդությունը
խորհրդանշող երեք կամարնները: Մահարձանի վրայի քանդակները նման են Սիսիանի
սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի եւ Զվարթնոցի քանդակային ձեւերին: Նրա վրա
առկա են նաեւ արձանագրություններ: Այս մահարձանը, Օձունի հուշակոթողի հետ
միասին, Հայաստանում պահպանված հազվագյուտ մեմորիալ հուշարձաններից է: Հատկանշական
է, որ Սարդարապատի հուշահամալիրի զանգակատների կամարներն ընդօրինակված են
մահարձանից: Աղիտուի հուշակոթողի նշանակության խնդիրը գիտական շրջանակներում
վիճահարույց է: Ըստ ժողովրդական լեգենդի այստեղ երկու իշխանազուն նահատակ
եղբայրներ են թաղված: Համաձայն գոյություն ունեցող տեսակետներից մեկի այստեղ
քրիստոնեական հավատքի համար նահատակվածների դամբարան է: Հուշարձան-կոթողի
տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրություններից պարզվել է, որ հուշարձանը
խոշոր համալիր-շինությունների մի մասն է կազմել. նրան կից եղել է եկեղեցի
(10-11-րդ դդ.), այլ մոնումենտալ կարույցներ: Հուշարձանի տակ իրոք վաղ միջնադարյան
թաղումներ են հայտնաբերվել: Կոթողը կապվում է նաեւ Ավարայրի նահատակների
հետ, որոնց հիշատակին, ըստ ենթադրության, հետագայում բարձրացվել է մահարձանը:
Գյուղի անունը (Աղխիտու-Աղիտու) հուշում է, որ այն Սյունյաց իշխանների աղխնª
սեփականությունն է եղել եւ չի բացառվում, որ այստեղ նրանց տոհմական գերեզմանոցը
լինի: Հավանական է նաեւ, որ այն, Հռոմեական հաղթակամարների նմանակմամբ, կանգնեցված
լինի զոհված մարտիկների կոլեկտիվ թաղման վրա: Աղիտուի պեղումներից հայտնաբերված
նյութը, ինչպես նաեւ պատահական գտածո 2 բազալտակուռ հիանալի քանդակները,
հանգրվանել են Սիսիանի պատմության թանգարանում:
ՄԵԼԻՔ ԹԱՆԳԻ ԿԱՄՈՒՐՋ
Գտնվում
է Սիսիան քաղաքից 20 կմ արեւելք: Կառուցվել է 1855 թ. Որոտան գետի վրա հնամենի
Որոտն իշխանանիստ գյուղի մոտակայքում, Սյունյաց մելիք Թանգիի կողմից: Կամուրջի
շինարարության ժամանակ օգտագործվել է շրջակայքում եղած ավելի վաղ շրջանի
ավերված եկեղեցու եւ գերեզմանատան քարերը: Կամուրջը գտնվում է անմիջապես
Որոտնաբերդի քարաժայռի տակ: Վերջինս մեծ ամրություն եւ գեղեցկություն է հաղորդել
կամրջին:
ՇԱՔԵԻ
ՋՐՎԵԺ
Գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից
3 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտանի ձախակողմյա Շաքե վտակի վրա: Բարձրությունը
18 մ է: Շաքեն Հայաստանի ամենաբարձր եւ գեղեցիկ ջրվեժն է, այն մշտապես գրավել
է այցելուներին եւ եղել զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Հեռավորությունը
Երեւան-Ղարաբաղ մայրուղուց 4 կմ է:
ՋՐԱՄԲԱՐՆԵՐ
Սիսիանի
տարածաշրջանը աչքի է ընկնում իր ջրային ռեսուրսներով: Այստեղ կան եւ բնական
լեռնային լճեր եւ արհեստական ջրամբարներ: Իրենց խոշորությամբ աչքի են ընկնում
Սպանդարյանի, Տոլորսի եւ Շամբի ջրամբարները, որոնք հիանալի ձկնորսական վայրեր
են, նպաստավոր նաեւ լողի եւ հանգստի համար: Տոլորսի ջրամբարում է գտնվում
Աշոտավան գյուղի կիսաջրասույզ եկեղեցին, որը տարիներ ի վեր չի քանդվում ջրի
քայքայիչ ազդեցությունից: Շամբի ջրամբարը հանրահայտ է իր Մարգարտածաղիկ կառույցով:
ՆՇԱՆԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐ
ԱՆԳԵՂԱԿՈԹ
Անգեղակոթը
գտնվում է Սիսիանից 17 կմ հյուսիս: Այն Սյունիքի նշանավոր հինավուրց գյուղերից
է: Այն թանգարան է բաց երկնքի տակ: Գյուղում կանգուն են նրա 7 եկեղեցիներից
երկուսը, գյուղի մերձակայքում է հինավուրց խաչքարերով նշանավոր միջնադարյան
գերեզմանոցը, գյուղում եւս հանդիպում են բազմաթիվ քարակերտ հուշարձաններ:
Անգեղակոթի մերձակայքում է գտնվում Սուրբ Վարդանի ուխտատեղին, որտեղ ըստ
պահպանված ավանդության հանգչում է Վարդան Մամիկոնյանը: Անգեղեկոթում են տեղի
ունեցել մի շարք պատմական կարեւորագույն իրադարձություններ: Այն մելիքական
կարեւորագույն կենտրոն էր եւ 1699 թվականին հենց Անգեղակոթում է Իսրայել
Օրին Սյունիքի մելիքների հետ գումարում իր նշանավոր ժողովը: Գյուղը նշանավորվեց
նաեւ 1918-1919 թթ. եւ 1920-21 թթ ազատագրական եւ պաշտպանական կռիվների ժամանակ:
2005-2006 թթ. գյուղի մերձակայքում հայ եւ արտասահմանցի հնագետները պեղել
են մի նշանավոր հնավայր, որի գտածոները աղերսվում են Ք. ա. 6-4 հազարամյակների
միջագետքյան նեոլիթյան մշակույթի հետ: Աշխատանքները շարունակվում են:
ԲՌՆԱԿՈԹ
Բռնակոթը գտնվում է Սիսիանից 7 կմ արեւմուտք: Այն Սյունիքի
նշանավոր մելիքական կենտրոններից էր: Գյուղը հանրահայտ է ինչպես իր հուարձաններով,
եկեղեցիով, պատմությամբ, այլեւ իր նշանավոր գործիչներով: Այստեղ է ծնվել
մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը, գյուղը տվել է Հայրենական պատերազմի
4 հերոսներ, բազմաթիվ գիտնականներ, մշակույթի եւ պետական գործիչներ: Գյուղի
մերձակայքում է Հովվի քար մեգալիթյան կառույցը:
ԼՈՐ
Լորը նշանավոր հինավուրց բնակավայր է: Նրա մասին առաջին
գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին: Այստեղ է գտնվում 1271
թվականին կառուցված Սպիտակ կամ Լորիկի խաչ կոչվող խաչարձան-մատուռը, որը
իշխան Որոտշահը կառուցել է ի հիշատակ իր ծնողների: Լորը միջնադարում եղել
է նշանավոր կրթական եւ գրչության կենտրոն: Մատենադարանում քիչ չեն Լորի գրիչներին
պատկանող ձեռագրերը: Այստեղ դեռեւս կանգուն է 1905 թ. կառուցված դպրոցը:
1915-16 թթ. գյուղում իր ուսուցչական գործունեությունն է ծավալել նշանավոր
հայ գրող Ակսել Բակունցը, որի ՙԽոնարհ աղջիկ՚ ստեղծագործությունը հենց այդ
տարիների կենսագրության ծնունդն է: Լորը նաեւ նշանավոր հայ բանաստեղծ Համո
Սահյանի ծննդավայրն է, որը անփոխարինելի ազդեցություն է գործել բանաստեղծի
ներաշխարհի եւ ստեղծագործական ժառանգության վար:
Գյուղը գտնվում է չնաշխարհիկ բնական միջավայրում` Սիսիանից 26 կմ հեռավորության
վրա:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
ՍԻՍԻԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Ն. Ադոնցի անունը կրող Սիսիանի պատմության թանգարանը հիմնադրվել
է 1990 թվականին: Թանգարանը ունի Սիսիանի եւ Սյունիքի պատմությունը ներկայացնող
հարուստ պատմա-հնագիտական, ազգագրական նյութ. մշտական ցուցադրություններից
զատ տարեկան 2-3 անգամ կազմակերպվում են նաեւ ժամանակավոր ցուցադրություններ:
Այստեղ են հանգրվանում 1990 թվականից
հետո Սիսիանում կատարված հնագիտական ուսումնասիրությունների նյութերը (Զորաց
քարերի դամբարանադաշտ, Աղիտու, Սյունի բերդի դամբարանադաշտ եւ այլն), բազմաթիվ
պատահական գտածոներ, Սյունիքի գորգերի հարուստ հավաքածու, բազմաթիվ այլ նյութեր:
Թանգարանը ունի նաեւ Քարադարանª քարե հնամենի կոթողների
հարուստ հավաքածուով (ներկայացված են 45-ից ավելի ցուցանմուշներª ժայռապատկերներ,
տապանաքար-խոյեր, խաչքարեր, սարկոֆագ եւ այլն):
Սիսիանի պատմության թանգարանը զբոսաշրջիկների մշտական այցելավայրերից
է:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՍԻՍԻԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Հիմնադրվել է 1978 թվականին: 1993-1998թթ. գործել է Սիսիանի
Ն.Ադոնցի անվան պատմության թանգարանի կազմում, իսկ 1998 թվականիցª որպես
ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղ:
Պատկերասրահում ցուցադրվում են 3 ժանրի ստեղծագործություններª
յուղաներկ, գրաֆիկա եւ քանդակ: Ներկայացված են 19-րդ դարավերջի եւ 20-րդ
դարի սկզբի հայ անվանի գեղանկարիչների, քանդակագործների աշխատանքները (Մ.Սարյան,
Փ.Թերլեմեզյան, Ա.Կալենց, Ս.Առաքելյան, Է.Իսաբեկյան, Հ.Հակոբյան, Հ.Հմայակյան,
Հ.Զարդարյան, Գ.Խանջյան, Ս.Բաղդասարյան, Ս.Մանասյան, Հ.Գյուրջյան, Վ.Այվազյան,
Մ.Աբեղյան, Ա.Ղարիբյան եւ այլն): Պատկերասրահում կազմակերպվում են նաեւ տեղացի
ստեղծագործողների ցուցահանդեսներ:
Պատկերասրահի շենքը վերանորոգվել եւ շահագործման է հանձնվել
1998 թվականին:
Պատկերասրահը զբոսաշրջիկների եւ հյուրերի մշտական այցելավայրերից
է:
ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
Սիսիանի •եղարվեստի դպրոցը հիմնադրվել է դեռեւս խորհրդային
ժամանակաշրջաում, հանդիսանալով •եղանկարչության մասնա•իտացված դպրոց: Այստեղ
կրթվում են համայնքի դպրոցական տարիքի երեխաները, որոնք հետա•այում իրանց
ուսումը սվորաբար շարունակում են հանրապետության տարբեր միջին մասնա•իտական
եւ բարձրա•ույն ուսումնական` •եղանկարչության եւ ընդհանրապես
արվեստի ուղղվածության ուսումնական հաստատություններում: Դպրոցը տվել է բազմաթիվ
շնորհալի սաներ: Այստեղ կատարվում են ոչ միայն ուսումնական աշխատանքներ,
այլ հաճախակի կազմակերպվում են ցուցադրություններ եւ մշակությանին այլ բնույթի
միջոցառումներ: Դպրոցը եւ նրա աշխատակազմը մեծ ներդրում ունեն նաեւ համայնքի
զբոսաշրջության զար•ացման •ործում ` այդ ուղղությամբ իրականացնելով մի շարք
նախաձեռնություններ: Դպրոցի շենքում է •տնվում Սիսիանի զբոսաշրջության տեղեկատվական
կենտրոնը: եղարվեստի դպրոցը հիմնադիր է մի շարք հետաքրքիր ավանդույների,
որոնք կապված են հատկապես զբոսաշրջության հետ: Այստեղ հնարավոր է ծանոթանալ
շնորհաշատ աշակերտների եւ վարպետ նկարիչների ու նրանց ստեղծա•ործությունների
հետ, ցանկության դեպքում ձեռք բերելով նաեւ նրանց աշխատանքները:
|